Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Պաղեստինը որպես պետություն ճանաչելու Հայաստանի որոշումը։
Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Իսպանիայից, Իռլանդիայից, Նորվեգիայից և Սլովենիայից հետո մենք գոհ ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումից։
Ինչպես նախկինում միշտ ընդգծել ենք, Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է։ Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք մեր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Պաղեստինը որպես պետություն ճանաչելու վերաբերյալ։