Հետևեք մեզ։

ԱԺ նախագահի խոսնակը ազատման դիմում է գրել

17:39, 21 հունիս 2024
ԱԺ նախագահի խոսնակը ազատման դիմում է գրել
 

ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանն ազատման դիմում է գրել․

«Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ,

Տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ աշխատանքս՝ որպես ԱԺ  նախագահի մամուլի քարտուղար՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:

Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետասյու և միշտ:

Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար: Շուտով կհանդիպենք»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: