Հետևեք մեզ։

Կադաստրի կոմիտեի ղեկավարը կմեկնի Նյու Յորք

18:29, 21 հունիս 2024
Կադաստրի կոմիտեի ղեկավարը կմեկնի Նյու Յորք

 Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը  2024 թվականի օգոստոսի 6-10-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ ՄԱԿ-ի համաշխարհային երկրատարածական տեղեկատվության կառավարման փորձագետների կոմիտեի 14-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Փաշինյանի ստորագրած որոշումից։


«Սուրեն Թովմասյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին», ասվում է որոշման մեջ։