Հետևեք մեզ։

Քննչական կոմիտե մանրամասներ է հայտնել ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված զինծառայողների մասունքների վերաբերյալ

18:35, 21 հունիս 2024
Քննչական կոմիտե մանրամասներ է հայտնել ադրբեջանական կողմից հայկական կողմին  փոխանցված զինծառայողների մասունքների վերաբերյալ
Այսօր ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը․
 
«2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը»,-գրել է նա։