Հետևեք մեզ։

Եվրո-2024. Ավստրիան հաղթեց Լեհաստանին

22:07, 21 հունիս 2024
Եվրո-2024. Ավստրիան հաղթեց Լեհաստանին

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Ավստրիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ տարավ լեհերի նկատմամբ։

D խմբում Ավստրիայի հավաքականը 3 միավորով երրորդն է, Լեհաստանը երկու պարտությունից հետո վերջինն է։ Խմբի երկրորդ տուրի մյուս խաղում կմրցեն Ֆրանսիան ու Նիդերլանդները, որոնք ունեն 3-ական միավոր։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։