Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում Նիդերլանդների հավաքականը մրցեց Ֆրանսիայի ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով, գրում է Armsport.am-ը:
69-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Չավի Սիմոնսի խփած գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությամբ։
Ֆրանսին և Նիդերլանդները 4-ական միավոր ունեն և կիսում են առաջին տեղը C խմբում։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղում են հոլանդացիները։
Հաջորդ տուրում Ֆրանսիան կխաղա Լեհաստանի, իսկ Նիդերլանդները՝ Ավստրիայի հետ։