Հետևեք մեզ։

.«Արևմ­տյան Հա­յաս­տան» ձև­ա­կեր­պումն էլ է ար­դեն ար­գել­վա՞ծ. «Փաստ»

09:15, 22 հունիս 2024
.«Արևմ­տյան Հա­յաս­տան» ձև­ա­կեր­պումն էլ է ար­դեն ար­գել­վա՞ծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանությունների կողմից վարվող «պատմական Հայաստանի» ու դրանից բխող «նուրբ» թեմաների ժխտողական քաղաքականությունը նորանոր դրսևորումներ է ստանում, այդ թվում՝ կրթության ոլորտում: Ավելին, իշխանություններին հաջողվում է նոր «ռեկորդներ» գրանցել։

 

«Փաստ» թերթը վերջին շրջանում մի քանի դպրոցներից տեղեկություններ է ստանում, որ ավարտված ուսումնական տարվա վերջում որոշակի գործընթացներ են գեներացվել, որոնք նոր ուսումնական տարվա սկզբին նախատեսվում է առավել հստակ ու «համակարգված» իրականացնել։ Հարցն ավելի զգայուն է հատկապես «Հայոց պատմություն» առարկայի հետ առնչվող հարցերի վերաբերյալ։ Թերթին հայտնի է դարձել, որ խոսքը վերաբերում է դասապրոցեսում պատմական տեղանունների հետ կապված հարցերին. մասնավորաբար, երևանյան մի քանի դպրոցներում ուսուցիչներին արդեն արգելել են օգտագործել «Արևմտյան Հայաստան» եզրույթը՝ պարտադրելով օգտագործել «Արևել յան Թուրքիա» ձևակերպումը։

 

Բացի դրանից, արգելվում է դասաժամերին «նախկին» քարտեզներ կիրառել՝ Արևմտյան Հայաստանի քաղաքների, տեղանունների մասին աշակերտներին որպես դիդակտիվ նյութ և տեսանելի պատկեր չունենալու համար։ Մեզ հայտնի է դարձել նաև, որ այն համարձակ ուսուցիչները, որոնք չեն ենթարկվում այդ կարգադրությանը, տնօրենների կողմից առանձին խիստ նկատողության են արժանանում, նրանց սպառնում են, որ նման կեցվածքով հետագայում առաջնորդվելու դեպքում ուղղակի կհեռացվեն»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: