Հետևեք մեզ։

Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը

09:20, 22 հունիս 2024
Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը

Հունիսի 22-ի գիշերը, հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել։