Ամերիկյան իշխանությունները ռուս դիվանագետներին ծանուցել են Վաշինգտոնում և Նյու Յորքում մասնաճյուղեր ունեցող վիզաների կենտրոնի փակման մասին, հայտարարել է ԱՄՆ-ում դեսպան Անատոլի Անտոնովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մեր դեմ ամեն օր հարձակումներ են իրականացվում, իսկ այսօր՝ բառացիորեն մեկ ժամ առաջ ամերիկացիները մեզ ծանուցում ուղարկեցին, որ վիզաների կենտրոնը փակվում է, և այժմ լրացուցիչ բեռ է ընկնում ռուս դիվանագետների և հյուպատոսների ուսերին», - ասել է դիվանագետը։
Միաժամանակ Անտոնովը նշել է, որ ամերիկյան կողմը չի բացատրել որոշման պատճառները և դեռ չի հայտարարել հնարավոր պատասխան միջոցների մասին։