Հետևեք մեզ։

Շենքերի պատերին անօրինական գովազդային թռուցիկներ փակցնելու դեպքում կիրառվում է տուգանք․ քաղաքապետարան

10:54, 22 հունիս 2024
Շենքերի պատերին անօրինական գովազդային թռուցիկներ փակցնելու դեպքում կիրառվում է տուգանք․ քաղաքապետարան

Երևանի տարբեր փողոցների շենքերի, կառույցների պատերին պարբերաբար անօրինական թռուցիկներ են փակցվում:

Երևանի քաղաքապետարանը հաղորդում է, որ մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով: