Հետևեք մեզ։

Հաղարծին տանող ավտոճանապարհին ծառն ընկել երթևեկելի հատված՝ երկկողմանի փակելով ճանապարհը

11:10, 22 հունիս 2024
Հաղարծին տանող ավտոճանապարհին ծառն ընկել երթևեկելի հատված՝ երկկողմանի փակելով ճանապարհը

 

Հունիսի 22-ին, ժամը 04։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառն ընկել երթևեկելի հատված՝ երկկողմանի փակելով ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է: