Հետևեք մեզ։

Հորդանանի փոխվարչապետը Միրզոյանի հետ զրույցում ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը

11:42, 22 հունիս 2024
Հորդանանի փոխվարչապետը Միրզոյանի հետ զրույցում ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։
 
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։
 
Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ջանքերին համահունչ քայլ։
 
Արարատ Միրզոյանը և Այման ալ Սաֆադին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ և անդրադարձ կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։