Հետևեք մեզ։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի նոր ֆիլմով

11:49, 22 հունիս 2024
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի նոր ֆիլմով
Կանադահայ վարպետ Ատոմ Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում էր, 21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմն է։Այս մասին հաղորդում է փառատոնի մամլո ծառայությունը։
 
Սա Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, ով ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։
 
Ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլեւ փառատոնի ընթացքում՝ որպես «Երեւանյան պրեմիերա»։