Օմանի Սուլթանությունը ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստինը որպես պետություն ճանաչելու որոշումը։ Այս մասին ասված է Օմանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Օմանի Սուլթանությունը բարձր է գնահատում այս դրական որոշումը և կոչ է անում միջազգային հանրության մնացած հատվածին՝ հետևել այդ օրինակին, որպեսզի պահպանվի պաղեստինցի ժողովրդի՝ իր անկախ պետությունը ստեղծելու իրավունքը, ինչպես նաև ակտիվացնել ջանքերը՝ ի նպաստ երկու պետությունների սկզբունքով լուծման մոդելի և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»։