Երևանում հունիսի 12-ի հանրահավաքի ժամանակ ձեռքի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի կինը՝ Նաիրա Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ նոր մանրամասներ է հայտնում ամուսնու առողջական վիճակից։
«Առաջ ենք գնում։
«Առաջ ենք գնում։
Առաջիկա օրերին երկրորդ վիրահատությունը կարվի ձեռքերի վրա։
Ընդհանուր անզգայացմամբ վիրահատություն է լինելու, բայց բարեբախտաբար կյանքին սպառնացող վտանգ չկա։ Բժիշկները իրենց գործը լավ են անում։
Իհարկե, աջ ձեռքի ֆունկցիոնալությունը ետ չենք բերի, բայց չենք հուսահատվում։
Շնորհակալ ենք բոլորին, ովքեր հետքրքրվեցին այս ընթացքում, առողջություն մաղթեցին, մեր կողքին եղան։
Շնորհակալ ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են ու ճշմարտությունը տարածում։
Մի օր (հուսով եմ ոչ հեռու ապագայում) մեր երկրում էլ նորմալ ոստիկան կլինի, այլ ոչ թե զինված հանցախումբ, որ պատրաստ է երկու կոպեկի համար ամեն հրաման կատարել։
Դե իսկ հրաման տվողներն էլ իրենց արժանի պատիժը կստանան վաղ թե ուշ։ Չեն մարսելու»,- գրել է Սահակյանը։