Մոսկվան կարձագանքի ռուսական վիզաների կենտրոնները փակելու ԱՄՆ որոշմանը, ՌԻԱ Նովոստիին ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե նման միջոցներ ձեռնարկվեն, ռուսական կողմը համարժեք պատասխան կտա»,- ասաց նա։
Այսօր ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ամերիկյան կողմը որոշել է փակել ռուսական վիզաների կենտրոնի՝ Վաշինգտոնում և Նյու Յորքում գտնվող մասնաճյուղերը։