Հետևեք մեզ։

Պատգամավոր Արմեն Գևորգյանի և տիկնոջ հայտարարագրերի վերաբերյալ հրապարակման մեջ անճշտություն է եղել․ նրանց հաշիվներին 390 մլն դրամ առկա չէ

14:59, 22 հունիս 2024
Պատգամավոր Արմեն Գևորգյանի և տիկնոջ հայտարարագրերի վերաբերյալ հրապարակման մեջ անճշտություն է  եղել․ նրանց հաշիվներին 390 մլն դրամ առկա չէ

Hayastan.news-ը ներկայացրել էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի և նրա տիկնոջ՝ Թամարա Գևորգյանի՝ 2023թ․ վերաբերյալ տարեկան հայտարարագրերը։
Պատգամավորն արձագանքել է՝ «390 մլն դրամ միայն բանկային հաշիվներին․ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի և կնոջ ունեցվածը» վերտառությամբ հոդվածին և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ոչ ճշգրիտ տվյալներ են ներկայացվել բանկային հաշիվների տվյալների վերաբերյալ։


Խմբագրության լրացուցիչ ստուգումը ցույց տվեց, որ բանկային հաշվի վերջին տվյալը՝ 207,269.14 մլն դրամը  շփոթմունք է առաջացրել «տարեկան ընդամենը» բաժնի հետ և նշվել որպես 207 մլն դրամ։

Ուստի՝ Գևորգյանի և կնոջ հաշվիների վրա 390 մլն դրամ չկա։

Ըստ պատգամավորի ներկայացրած հայտարարագրի՝ նա Կոտայքում երկու հողամաս ունի՝ համատեղ սեփականատեր է, որը գնել է 2007-ին, 2008 թվականի արտադրության «Լեքսուս» մակնիշի մեքենա ունի։


Կանխիկ դրամների մի մասը պաշտպանված է, ըստ բաց տվյալների՝ ունի 850 եվրո ունի, 2250 դոլար և 1 մլն 250 հզր դրամ։
Ազգային ժողովից աշխատավարձը կազմել է 9 մլն 705 հզր դրամ։

Կինը՝ Թամարա Գևորգյանը, հինգ անշարժ գույք ունի․ 2016-ին Երևանում ձեռք բերած բնակարանի 1/4 բաժնետեր է, 2020-ին բնակարան է նվեր ստացել Երևանում՝ 1/3 բաժնային սեփականատեր է, Կոտայքում երկու հողամասի համատեղ սեփանակատեր է, 2018-ին ավտոտնակ է նվեր ստացել, որի միանձնյա սեփականատերն է։ 2015-ին 2014 թ․ արտադրության «Լեքսուս» է նվեր ստացել, աշխատում է «ԷԼՏԻԳ»-ում, տարեկան աշխատավարձը 1 մլն 496 դրամ է։

Հաշվի առնելով, որ նախորդ հրապարակման մեջ անճշտություններ են եղել, հրապարակումը հեռացվել է կայքից և լրատվամիջոցի սոցցանցի էջերից։ Ներողություն ենք հայցում ընթերցողներից և պատգամավորից ու նրա տիկնոջից։

Բանկային հաշիվների տվյալները՝ լուսանկարներում․