Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Նշենք, որ այսօր առավոտյան ևս ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Բաքվին.«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»: