Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլային փոխանցում է կատարել Եվրո-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Թուրքիայի հետ խաղում, գրուն է Armsport.am-ը:
Այսպիսով, Ռոնալդուն 7-րդ գոլային փոխանցումը կատարեց Եվրոպայի առաջնություններում, ինչը լավագույն ցուցանիշն է մրցաշարի պատմության մեջ։
Ռոնալդուն այսօր սահմանել է Եվրոպայի առաջնության ևս ռեկորդ՝ անընդմեջ անցկացրած հանդիպումների քանակով: Այս հանդիպումը նրա համար 19-րդն անընդմեջ խաղն է Եվրոյում։ Այսպիսով, նա շրջանցեց իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի նախորդ ռեկորդը, ով անընդմեջ անցկացրել է 18 հանդիպում։
Նշենք, որ ավելի վաղ 39-ամյա պորտուգալացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով խաղացել է Եվրոպայի վեց առաջնություններում։ Նախկինում Ռոնալդուն ազգային հավաքականի կազմում հանդես է եկել Եվրոյում 2004, 2008, 2012, 2016 և 2020 թվականներին (անցկացվել է 2021 թվականին)։