Հետևեք մեզ։

Մեր հերոսության ընկալումը ռազմի դաշտում է, հայրենիք, պետություն, ժողովուրդ պաշտպանելու դաշտում է. Սրբազան

21:43, 22 հունիս 2024
Մեր հերոսության ընկալումը ռազմի դաշտում է, հայրենիք, պետություն, ժողովուրդ պաշտպանելու դաշտում է. Սրբազան

Երիտասարդությունը ոչ միայն հաճույքների մասին է, այլ նաև սխրանքների ու հերոսության։

Հիսուսն ընդամենը 33 տարեկան է, բայց հավիտենական հերոս, օրինակ ու ուղղություն է։

 

Այս մասին երիտասարդների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը:

«Մեր հերոսության ընկալումը ռազմի դաշտում է, հայրենիք, պետություն, ժողովուրդ պաշտպանելու դաշտում է։ Դա բարձրագույն աստիճանն է։ Պետությունն այդպես պետք է կարողանա սնվել, այդ բարձրագույն զոհաբերությունից ու հերոսությունից։

Բայց հերոսություն է նաև պարզ պայմաններում ունենալ այն սխրանքը, որ դու կոչված ես փոփոխություն բերելու, քո միջոցով, քո անձով, քո նկարագրով և քո գործերով»,-ասաց նա: