Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին Չեխիայի դեմ Եվրո-2024-ի խմբային մրցաշարի 2-րդ տուրի խաղում ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ։
Հանդիպումը կայացավ հունիսի 22-ին Համբուրգում և ավարտվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ 23-ամյա Մամարդաշվիլին այս խաղում կատարել է ինը սեյվ:
Չեխիան Եվրո-2024-ի երկու խաղերից հետո ունի մեկ միավոր և F խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը, Վրաստանը (1 միավոր) զիջում է մեկ տեղով:
Հունիսի 26-ին վրացիները կխաղան Պորտուգալիայի հետ։