Հետևեք մեզ։

Եվրո-2024. Պորտուգալիան պարտության մատնեց Թուրքիային և դուրս եկավ փլեյ-օֆֆ

22:29, 22 հունիս 2024
Եվրո-2024. Պորտուգալիան պարտության մատնեց Թուրքիային և դուրս եկավ փլեյ-օֆֆ

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականը Դորտմունդում մրցեց Թուրքիայի հետ եւ հաղթեց 3:0 հաշվով՝ դուրս գալով փլեյ-օֆֆ։ 

 

F խմբում Պորտուգալիան 6 միավորով առաջինն է եւ ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Թուրքիան 3 միավորով երկրորդն է։ Չեխիան ու Վրաստանն ունեն 1-ական միավոր։

Վերջին տուրում Թուրքիան կմրցի Չեխիայի, Պորտուգալիան՝ Վրաստանի հետ։