Հետևեք մեզ։

Աղվերանում հայտնի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրում պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր. shamshyan.com

10:49, 23 հունիս 2024
Աղվերանում հայտնի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրում պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 23-ին, պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայթյուն։

Պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

 

Պայթյունի հետևանքով ապակիներ են կոտրվել, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակիցն է։