Հետևեք մեզ։

Հիմա շատ կարևոր է, որ գտնենք մի հարցի պատասխան՝ ինչու հերթական ընդդիմադիր շարժումը ՀՀ-ում ձախողվեց. Փաշինյան

15:34, 23 հունիս 2024
Հիմա շատ կարևոր է, որ գտնենք մի հարցի պատասխան՝ ինչու հերթական ընդդիմադիր շարժումը ՀՀ-ում ձախողվեց. Փաշինյան

Ես կարծում եմ, որ հիմա շատ կարևոր է, որ մենք միասին գտնենք մի հարցի պատասխան՝ ինչու հերթական ընդդիմադիր շարժումը Հայաստանի Հանրապետությունում ձախողվեց։ Այդ մասին ՔՊ քաղաքական ժողովում ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության և արտաքին մարտահրավերների մասին ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Սա կարևոր է, որպեսզի մենք գնահատենք ընթացիկ իրավիճակը, նաև՝ նախորդող շրջանը և խոսենք ապագայի մեր անելիքների մասին»,- նշել է նա։