Մենք ընդդիմադիր շարժում չենք, ոչ էլ ընդդիմության շարժում ենք: Այս մասին այսօր Սբ.Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ սրբազանը:
«Այս խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են։ Անկախ նրանից, թե մենք բարձունքում ենք, ստորոտում ենք, թե ամենատակն ենք, կապ չունի, պետք է հավատողները մնան»,- ասաց նա:
Ըստ Սրբազանի` երկիրն անտերության զգացումից պիտի դուրս բերի այս շարժումը:
«Այն պետք է բոլոր առումներով թելադրող դառնա: Այս հարթակից, այս հրապարակում, այս եկեղեցու հովանու ներքո մենք պետք է կառուցենք գալիք Հայաստանի մեր տեսիլքը»,-ասաց նա: