Ոչ ֆորմալ հանդիպում է անցկացվել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումից առաջ։
«Հաջորդող երկու օրերը գերհագեցած կլինեն․ մենք բազմաթիվ հնարավորություններ կունենանք քննարկելու հարկային թափանցիկության ողջ օրակարգը։
Վստահ եմ՝ փոխանակված գաղափարներն ու պատկերացումները ճանապարհ կհարթեն հարկային թափանցիկության օրակարգի ամրապնդմանն Ասիայի տարածաշրջանում»,-միջոցառմանն ընդգծել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։