Հետևեք մեզ։

Կարոտել էի ես Լալա Մնացականյանին, ասում էի` էս քանի օրը կգամ, կտեսնեմ, կզանգեմ. Հովհաննես Մովսիսյան

23:11, 23 հունիս 2024
Կարոտել էի ես Լալա Մնացականյանին, ասում էի` էս քանի օրը կգամ, կտեսնեմ, կզանգեմ. Հովհաննես Մովսիսյան

Կարոտել էի ես իրեն, ասում էի` էս քանի օրը կգամ, կտեսնեմ, կզանգեմ։ Ու հանկարծ էդ զարհուրելի լուրը: Այս մասին:

Այս մասին այսօր՝ ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Մնացականյանի հետ հրաժեշտի օրը, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան  Հարություն Մովսիսյանը։

 

«Միայն լավ բան կարող եմ ասել Լալա Մնացականյանի մասին: Մենք մեր ստեղծագործությամբ, մեր միասին աշխատանքով բավական շատ աշխատանք ենք արել և դա մեզ մոտեցրել է։ Մենք միշտ իրար հանդեպ ունեցել ենք խորին հարգանք ու սեր»,-պատմեց նա:

 

Մովսիսյանը նշեց, որ Լալա Մնացականյանը նաև լավ ռեժիսոր էր, նկարչությունը շատ սիրում էր, հումոր ուներ բավական հետաքրքիր։ «Նրա կողքին որ նստում էիր, չէիր տեսնում, թե շուտ անցավ ժամանակը: Նա դեռ շատ կարող էր ստեղծագործել, 66 տարեկանը տարիք չէր»: