Հետևեք մեզ։

Լալան ինձ ու Հրանտին որբացրեց. Աշոտ Ղազարյան

23:30, 23 հունիս 2024
Լալան ինձ ու Հրանտին որբացրեց. Աշոտ Ղազարյան

Լալա Մնացականյանը ոչ միայն «Մեր բակ»-ի ամենակարևոր գույներից մեկն էր, իր ընկերների, իր ընտանիքի, այլ մեր Երևանի, Հայաստանի գույներից մեկն էր:  Նա մշակույթի կարևոր մարդկանցից մեկն էր ու իր գնալով մշակութային ծաղկեփնջից մեկը պակասեց: Այս մասին այսօր` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում Լալա Մնացականյանի հոգեհանգստի ժամանակ ասաց դերասան Աշոտ Ղազարյանը:

 

«Ես Լալային սիրում էի հարազատիս պես: Հետո, երբ աշխատում ես ու կոլեկտիվդ լավ է լինում, կոլեկտիվում քեզ զգում ես քո տանը, մենք մի տան անդամներ ենք, մանավանդ ես, Հրանտն ու Լալան: Հիմա ես էնքան եմ հուզված, որ Լալայի ձայնը չեմ լսելու: Պայմանավորվել էի, որ Լալայի հետ Երևանում հարցազրույց էի անելու, չկայացավ...»,-ասաց Աշոտ Ղազարյանը:

Դերասանը նշեց, որ Լալա Մնացականյանից առողջական խնդիրների մասին չի լսել, միշտ ուրախ է տեսել, ժպիտը դեմքին:

«Լալան մեծ մարդ էր, մեծ հայ էր, լավ էլ մեծ ցավ պատճառեց մեզ: Լալան ինձ ու Հրանտին որբացրեց»,- ասաց նա: