Մախաչկալայում 4 զինյալ է ոչնչացվել, հայտնում է Դաղստանի ներքին գործերի նախարարությունը, փոխանցում է Ria.ru-ն:
Ավելի վաղ պատանդների մասին տարածված լուրերը հերքվել են.
«Ոչ մի պատանդի մասին խոսք չկա. Տասնինը մարդ փակվել է եկեղեցում՝ սեփական անվտանգության նպատակով: Նրանց այլևս վտանգ չի սպառնում, այս տարածքը պաշտպանված է։
Պատանդներ չեն եղել և չկան։ Դաղստանի անվտանգության ուժերն աշխատում են»,- իր Telegram ալիքում գրել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան։
Դերբենտում և Մախաչկալայում զինված հարձակում է տեղի ունեցել եկեղեցու և սինագոգի վրա. կան զոհեր