Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովը, որի որդիները կարող էին առնչություն ունենալ ահաբեկչություններին, հարցաքննվում է: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հանրապետության ուժային կառույցներում աղբյուրներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Օմարովը ձերբակալվել է:
Նախնական տեղեկություններով՝ նրա երկու որդիները մասնակցել են Մախաչկալայի հրաձգություններին:
Նշվում է, որ Օմարովը հրաժեշտ կտա պաշտոնին:
Հիշեցնենք,որ մի խումբ զինված անձինք կրակ էին բացել Դերբենտում սինագոգի և եկեղեցու ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել, կան զոհեր: