Դաղստանում հունիսի 24-ին, 25-ին և 26-ին սուգ է հայտարարվել, հայտնում է երկրամասի ղեկավարի մամուլի ծառայության Telegram ալիքը։
«Հունիսի 24-26-ը Դաղստանում սգո օրեր են հայտարարվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Դաղստանում տեղակայված մշակութային հաստատությունները և հեռուստառադիոընկերությունները կչեղարկեն բոլոր ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները։
«Դաղստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զոհվածների և վիրավորների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Դերբենտում և Մախաչկալայում զինյալները հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության կետի վրա, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների զոհ են դարձել ավելի քան 15 ոստիկան, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու քահանան։