Հետևեք մեզ։

Հայտնի է՝ որքան մարդ է ապրում բռնի հայաթափված Ստեփանակերտում

10:46, 24 հունիս 2024
Հայտնի է՝ որքան մարդ է ապրում բռնի հայաթափված Ստեփանակերտում

Ադրբեջանի կողմից բռնի հայաթափված և օկուպացված Ստեփանակերտում անցկացվել է «Կրթության և իրավապահ միջոցառումների դերը շրջակա միջավայրի ամրապնդման գործում» գիտագործնական համաժողովը, որի ժամանակ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը մանրամասներ է հայտնել Ստեփանակերտում հաստատված ադրբեջանցիների թվաքանակի վերաբերյալ։

 

«Այս պահին Ստեփանակերտում (խմբ․) հաստատվել է ավելի քան 3000 քաղաքացի, նրանք այստեղ աշխատող պետական ​​ձեռնարկության աշխատակիցներ են, այնտեղ այս պահին գործում է 43 օբյեկտ, այդտեղի աշխատակիցներն են․ ներկայումս 322 մարդ է աշխատում օբյեկտներում։ Ղարաբաղի համալսարանի բացումից հետո նախատեսվում է ավելացնել բնակիչների թիվը»,- ասել է նա։