83 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, նախկին թենիսիստուհի և սպորտային մեկնաբան Աննա Դմիտրիևան, հայտնել է դերասան և լրագրող Յուրի Ռոստը Telegram-ի իր ալիքում։
Նախկին թենիսիստուհու մահվան պատճառները չեն նշվում։
«Մահացել է Աննա Դմիտրիևան՝ անհավատալի գեղեցկություն ունեցող անձնավորություն, երկար տարիների իմ ամենամտերիմ ընկերուհին... Դատարկությունը խեղդում է»,- գրել է Ռոստը։