Հետևեք մեզ։

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով, կփորվի շուրջ 80 կմ խրամուղի

11:52, 24 հունիս 2024
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով, կփորվի շուրջ 80 կմ խրամուղի
Համայնքը 8 նոր հատուկ տեխնիկա ձեռք կբերի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի համար, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
 
Վարչական շրջանները կունենան նոր գործառույթներ. փողոցների փոսային նորոգումների, բակային տարածքների բարեկարգման ու թեքահարթակների կառուցման ծրագրերի պատասխանատվությունն այսուհետ վարչական շրջաններինն է:
 
Վարչական շրջաններում կանաչ գոտիների խնամքն ու բակային տարածքների սանմաքրումն ապահովելու համար կտրամադրվի մասնագիտացված անհրաժեշտ տեխնիկա:
 
Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ձեռնարկվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթաց: Հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել նաև վարչական մյուս շրջաններում:
 
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս տարի նախատեսված է Վարդանանց, Խորենացի, Մյասնիկյան, Աճառյան, Թումանյան, Տիգրան Մեծի, Մելիք Ադամյան, Արգիշտի և Հանրապետություն փողոցներում ու պողոտաներում:
 
Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ։ Աշխատանքները մեկնարկել են:
 
Գետառի վրա կկառուցվի ջրերի մաքրման կայան: Սարքերի մատակարարումն ընթացքում է: