Ադրբեջանի կողմից բռնի հայաթափված և օկուպացված Ստեփանակերտում կայացած գիտագործնական կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը հայտարարել է, թե ականաապատ դաշտերի՝ հայկական կողմի տրամադրած քարտեզներիճշգրտությունը չի գերազանցում 25 տոկոսը։
«Վերամշակելով այս տվյալները՝ պարզ դարձավ, որ այդ տվյալների ճշգրտությունը չի գերազանցում 25 տոկոսը, սա շատ ցածր ցուցանիշ է։ Ընդ որում, Հայաստանի կողմից փոխանցված տվյալներն ընդգրկում են միայն նախկին շփման գծի տարածքը», - հավելել է նա։