Հետևեք մեզ։

Օդի ջերմաստիճանը կնվազի

13:14, 24 հունիս 2024
Օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան քաղաքում hունիսի 24-ի, 26-ի և 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14 մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հունիսի 24-29-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 26-27-ը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։