Հետևեք մեզ։

Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, պիտի վրեժս լուծեմ. Նիկոլ Փաշինյան

13:24, 24 հունիս 2024
Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, պիտի վրեժս լուծեմ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես։ Այդ մասին ՔՊ քաղաքական ժողովում ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության և արտաքին մարտահրավերների մասին ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրեժս քեզնից լուծեմ։ Սա ամենամեծ մարտահրավերն է, որը պիտի հաղթահարենք։

 

Կան նաև մեծ երկրներ, միջազգային խաղացողներ, որոնք ասում են «մի րոպե, ոնց թե դու ուզում ես ապրե՞լ, դու ախր ապրող ժողովուրդ չես, դու տառապող ժողովուրդ ես, դու պետք է տառապես, պետք է գաղթես, կոտորվես, մաքառես, և այդ ամեն ինչի միջոցով պետք է գաս ինձնից փրկություն աղերսես և ես պետք է գամ քեզ փրկեմ, որ դու շարունակես կոտորվել, մաքառել:

 

Մնացած ամբողջ կոնյուկտուրան ՀՀ-ի շուրջ այս երկուսի հիբրիդն է՝ տոկոսային տաբեր հարաբերակցությամբ, կամ էլ վերաբերմունք են այս հայեցակարգերին»»,- նշել է նա։