Վրաստանը կկորցնի Եվրամիությանն անդամակցելու իր շանսերը, եթե երկրի իշխանությունները շարունակեն իրենց ներկայիս քաղաքականությունը, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։
«Վրաստանի ժողովրդի համար ճանապարհը բաց է դեպի ԵՄ, սակայն, եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այս ճանապարհը կփակվի: ԵՄ երկրները կոնկրետ որոշումներ չեն կայացնում, այսօր մենք խոսում ենք իրավիճակի և հնարավոր միջոցների քննարկում, սակայն շուտով Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցությունը և բարձր քաղաքական մակարդակով շփումները կարող են սահմանափակվել»,- ասաց նա։