Նիկոլ Փաշինյանը ՔՊ ջոկատի՝ խրամատ փորելու շրջանից կադրեր է հրապարակել։
«Ազգային ժողովում վերջերս տեղի ունեցած հարցուպատասխանից հետո երեկ Կոտայքի մարզում ահա այսպիսի տեսանյութ նվեր ստացա՝ նկարահանված 2016 թվականին ՔՊ ջոկատի անդամ չհանդիսացած անձի կողմից. ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է: Տեսանյութում, իհարկե, երեւում են ջոկատի ոչ բոլոր անդամները:
Նրանցից շատերն այսօր բարձրաստիճան պաշտոնյա են՝ նախարար, գործադիր այլ մարմինների ղեկավարներ, պատգամավոր, համայնքների ղեկավարներ եւ այլն»,-գրել է նա։
Տեսանյութը՝ այստեղ։