Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «FlyOne Armenia» ավիաընկերության մասին։
«Լսել էի, որ FLY ONE ARMENIA-ն շատ անհաջող ավիաընկերություն է, բայց այն, ինչին ես ականատես եղա նրանց ավիաընկերության հետ իմ առաջին և, հուսով եմ, վերջին թռիչքի ժամանակ, ուղղակի աներևակայելի էր:
Փարիզ-Երևան չվերթում ընդունում էին միայն ռուսական բանկային քարտեր։ Ամենևին էլ ծիծաղելի չէր տեսնել, թե ինչպես է անձնակազմը փորձում բացատրել հարավկորեացի ուղևորին, որ նա պետք է ջրի համար վճարի Միր քարտով:
Այսպիսի քայլերով խայտառակում են Հայաստանին ամբողջ աշխարհում»,- գրել է նա և հրապարակել է ինքնաթիռի ներսից լուսանկար, որը ներկայացված է վերևում։