ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Դաղստանում կատարված ահաբեկչություններն ու ցավակցել զոհվածների հարազատներին:
«Խորապես վշտացած ենք Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին լուրերից, որոնք անմեղ մարդկանց կյանքեր խլեցին։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին։
Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»,- ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում։