Հետևեք մեզ։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

15:55, 24 հունիս 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սյունիքի մարզ: Սիսիանում դեսպանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ ուսումնասիրվող Սպանդարյանի ջրանցքի վերականգնման հարցը։
 
Առաջին փուլում 1400 հա ոռոգելի հողատարածքի կտրվածքով ծրագրից կօգտվի ավելի քան 600 հողօգտագործող։
 
Դըկոտինյին նաև այցելել է Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որը 2014 թվականին վերականգնել են ֆրանսիացի և հայ կամավորները: