News Media հրատարակչության գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը ներառվել է ԵՄ՝ պատժամիջոցների ենթարկվածների «սև ցուցակում»։
Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական ամսագրից։
«Արամ Գաբրելյանովն աջակցում և իրականացնում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը սպառնացող գործողություններ»,- ասված է հրապարակման մեջ։