Չնայած խաղաղության բանակցություններին միջազգային մասնակցությունը վերջին ամիսներին նախորդ երկու տարիների համեմատ ավելի սահմանափակ է եղել, սակայն ուրախությամբ արձանագրում ենք հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումներում ձեռք բերված առաջընթացը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2023-ի դեկտեմբերի 7-ի և 2024-ի ապրիլի 19-ի համատեղ հայտարարությունները բարենպաստ հող են ստեղծել երկար սպասված խաղաղության համաձայնագրի կնքման համար։
«Իմ դիտարկումներով, կողմերն այժմ ավելի քան երբևէ մոտ են համաձայնագրին, որը, հաշվի առնելով քաղաքական կամքը, կարող է շատ շուտով ստորագրվել»,- ասել է նա։