Հետևեք մեզ։

Այս գարունը վերջին տասնամյակների ընթացքում եղել է Հարավային Կովկասի ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկը․ Տոյվո Կլաար

16:55, 24 հունիս 2024
Այս գարունը վերջին տասնամյակների ընթացքում եղել է Հարավային Կովկասի ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկը․ Տոյվո Կլաար


Այս գարունը վերջին տասնամյակների ընթացքում եղել է տարածաշրջանի ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկը: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Ես կարծում եմ, որ կողմերը ճիշտ ուղու վրա են։ Հուսով եմ, որ դրական զարգացումները կշարունակվեն, և շուտով ձեռք կբերվեն հետագա կոնկրետ պայմանավորվածություններ և վստահության ամրապնդման այլ միջոցներ։ 


Խաղաղության համաձայնագրի տարրերի մեծ մասն արդեն համաձայնեցված է, իսկ մնացած հարցերը, կարծում եմ, հեշտությամբ կարելի է ընդունել։ Ինչպես միշտ, ԵՄ-ն պատրաստ է աջակցելու գործընթացին ցանկացած ձևով, որը կողմերը կարող են օգտակար համարել՝ լինի դա կողմերի հանդիպումները դյուրացնելու կամ հյուրընկալելու միջոցով, թե խաղաղության ստեղծած բարենպաստ հնարավորություններով՝ կառուցելու ավելի համագործակցող և կապակցված Հարավային Կովկաս»,- ասել է նա։ ։