Դաղստանում ահաբեկչությունների ժամանակ զոհվածների ընտանիքները կստանան 1-ական միլիոն ռուբլի, իսկ տուժածներից յուրաքանչյուրը` 500 հազար ռուբլի, հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։
«Զոհվածների ընտանիքներին, անկախ նրանից՝ նրանք (ոստիկանության) աշխատակիցներ են, թե քաղաքացիական անձինք, կտրամադրվի 1 միլիոն ռուբլի աջակցություն, վիրավորներին կտրամադրվի 500 000-ական ռուբլի»,- լրագրողներին ասել է Մելիքովը։