Goal պարբերականը ներկայացրել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշում առաջին տեղը պահպանում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Փոփոխություններ չկան նաև լավագույն քառյակում․ այն զբաղեցնում են համապատասխանաբար՝ Ջուդ Բելինգհեմը, Տոնի Կրոսը և Կիլիան Մբապեն: Լևերկուզենի «Բայերի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը բարձրացել է հինգերորդ հորիզոնական։ Լավագույն 10-յակում են նաև Հարի Քեյնը, Ֆիլ Ֆոդենը, Ռոդրին, Ջամալ Մուսիալան և Ռոդրիգոն։
Էրլինգ Հոլանդը նահանջել է 12-րդ հորիզոնական, Լիոնել Մեսսին շարունակում է մնալ 15-րդը, իսկ 16-ամյա Յամալը 20-րդն է։