Հետևեք մեզ։

Հայ զբոսաշրջիկներն ավելի շատ են այցելում Վրաստան, քան վրացիները՝ Հայաստան

19:03, 24 հունիս 2024
Հայ զբոսաշրջիկներն ավելի շատ են այցելում Վրաստան, քան վրացիները՝ Հայաստան

Հայաստանից Վրաստան զբոսաշրջային հոսքն ավելի մեծ է, քան հակառակ ուղղությամբ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանը զբոսաշրջային առումով ավելի գովազդված է մեր հանրապետությունում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացված հայ-վրացական զբոսաշրջային գործարար համաժողովի ժամանակ այդ մասին լրագրողներին հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

 

2023 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների շուրջ 14 տոկոսը եղել են Վրաստանի քաղաքացիներ: Դա երկրորդ ցուցանիշն է վիճակագրության ընդհանուր պատկերում: