Ռուսաստանը և Բելառուսը նպատակ ունեն բարելավել ՀԱՊԿ արտաքին քաղաքականության համակարգումը, ընդլայնել նրա փոխգործակցությունը այլ կազմակերպությունների հետ և խթանել դիտորդի և գործընկերոջ կարգավիճակները, ասվում է ՌԴ ԱԳ և Բելառուսի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ։
Ռուս նախարարն ավելի վաղ ժամանել էր Մինսկ, որտեղ բանակցություններ էր վարել բելառուս գործընկերոջ հետ։ Նախատեսված է Լավրովի հանդիպումը նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։