Ենոքավանում փառատոն է անցկացվելու, որի մասնակիցները «խաղաղության ամենամեծ բրդուճն» են պատրաստելու:
Մարզպետարանից հայտնում են.
«Սիրելի հայրենակիցներ,
Հունիսի 29 -ին Ենոքավանում տեղի կունենա ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը:
Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը եւ դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում` կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն եւ այլն: Միաժամանակ այն ձգտում է հատկապես Տավուշի գյուղական եւ սահմանամերձ համայնքներում կրթել մարդկանց եւ հզորացնել նրանց բնապահպանական գիտելիքները, ստեղծել հաղորդակցության եւ համագործակցության բարենպաստ պայմաններ` խթանելով տարածաշրջանի զարգացումը:
Փառատոնի ընթացքում մասնակիցները պատրաստելու են արդեն ավանդական դարձած խաղաղության ամենամեծ բրդուճը` լավաշից, հայկական բույսերից եւ պանրի տարբեր տեսակներից»: